«Անկախության համար զոհվեցին իմ եղբայրն ու Կարեն Դեմիրճյանը». Արամ Սարգսյան

«Անկախության ամենահիշարժան դեպքը մեր ընտանիքի համար, ամենայն հավանականությամբ, 99 թ. վերջին Անկախության սեպտեմբերի 21-ի շքերթն էր, Վազգենի ոգևորությունը Դեմիրճյանի կողքին։ Անկախություն հենց ասում են՝ այդ պատկերն է աչքիս առաջ գալիս։ Այդ անկախության համար զոհվեցին իմ եղբայրն ու Կարեն Դեմիրճյանը։ Ու այդ անկախությունը ոտքի չկանգնեց, օր օրի ավելի կախված, ավելի կառչած, սողացող, լպրծուն դարձավ, օտարի քիմքին հարիր, օտարին հարմարվող»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը 20-րդ դարում ձեռք բերեց անկախություն, որը խորհրդային երկրների համար փուլային է, Մերձբալթյան հանրապետություններն առաջին փուլով ավարտեցին, Վրաստանն ու Ուկրաինան երկրորդ փուլով են ավարտում, Հայաստանը՝ Ղազախստանի, Բելառուսի հետ կախվել է այդ փուլից և չի կարողանում դուրս գալ։ Սակայն, Ա.Սարգսյանի կարծիքով, դա երկար չի տևի։

«Պետք է հավուր պատշաճի գնահատել 88-89թթ. շարժումը, որը բերեց ոչ միայն անկախություն, այլև բերեց հաղթանակներ, սեփական ուժին հավատալու ունակություն, սեփական երկիրը կերտելու զգացողություն, որը շատ կարևոր էր։ Եղբայրս էր սիրում ասել՝ մազապուրծից դարձանք ագրեսոր, որը որպես բնութագիր՝ մեզ համար պետք է գովեստ դառնար։ Բայց մնացինք այդ անկախության շրջանակներում,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով,-  21-րդ դարը մեզ տվել է սերունդ, որի համար չկան փակ դռներ։ Եվ ես վստահ եմ, համոզված եմ, եղբայրս երբեք չի սխալվել, չի պարտվել՝ 21-րդ դարը մերն է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս