Հաջողություններ հնարավոր են, պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր

«ՀՀԿ-ի համար յուրաքանչյուր մի համայնք հանձնելը լրջագույն խնդիր է, որովհետև նրանք այլևս իրենց անպարտելիության գաղափարը չեն կարող պարտադրել իրենց թիմակիցներին, կողմնակիցներին և չեն կարողանալու ասել, թե մենք միակ ուժն ենք, որ կարող ենք տոտալ բոլոր ընտրություններում հաղթել և վերահսկել ՀՀ բոլոր տարածքը։ Ոչ։ Այս առումով ՔՊ-ն լուրջ մարտահրավեր է նետել և Նոր Կյանքի օրինակով կարողացել է ցույց տալ, որ շատ համայնքներում նման հաջողություններ հնարավոր են, պարզապես պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր և պատշաճ կերպով իրականացնել վերահսկողություն»,- 168.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններն ու Նոր Կյանք համայնքում ՔՊ-ի թեկնածուի հաղթանակը։

Ըստ նրա՝ ռեսուրսների ներգրավման առումով մեծ խնդիրներ կան ընդդիմության համար, որովհետև այդ ռեսուրսները քիչ են և հիմնականում իշխող ուժի ու նրա արբանյակ կուսակցությունների ձեռքում են կենտրոնացած. «Բայց մենք կարողացանք այս կոմպոնենտները համադրել մեր ռեսուրսների շրջանակներում և հաջողության հասնել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս