«Եկեք մտածենք Ձեր նախարարությանը որոշակի նոր լիազորություններ տանք». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Եկեք մտածենք Ձեր նախարարությանը որոշակի նոր լիազորություններ տանք, կամ շեշտադրումն այլ կերպ անենք, որ այդ նախարարությունը դառնա ինվեստորների, ներդրողների կենտրոն, որ գան, իրենց հարցերը քննարկեն, լուծումերը տրվեն առանց այս բյուրոկրատիայի»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ով զեկուցեց ձեռնարկություններից մեկին ԱԱՀ մասով հերթական արտոնությունը տալու հարց:
Ա.Միանսյանը նշեց, որ նաև մի քանի փոփոխությունների կարիք կա, այդ թվում` օրենքի: Ըստ նրա` աշխատանքային խումբը ստեղծված է, 10 օրում ամբողջ փաթեթը կհրապարակեն:
«Շատ լավ, ամիսը մեկ հանրությանը կներկայացնեք` արտոնություն եք տվել այս-այս ներդողներին, այսքան պետք է ներդնեն, այսքանը ներդրվել է, այսքանը չի ներդրվել և այլն»,- ասաց Կ.Կարապետյանը: