«Մարդիկ կան, որոնք անկախ քաղաքական հայացքներից՝ կարող են փոփոխություններ բերել, որովհետև սիրում են այս երկիրը». Արամ Սարգսյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին

«Աստվածաշնչում Մովսեսի մասով հետաքրքիր պատմություն կա. Մովսեսը Եգիպտոսում լավ կրթություն էր ստացել, այնտեղ ազդեցություն ուներ, բայց երբ տեսնում է, որ իր համերկրացուն եգիպտացին պատժում է հանիրավի, միջամտում է ու ակամայից սպանում այդ մարդուն։ Իրեն թվում է, որ իր ժողովրդի կողմից դա լավ ընկալվեց, բայց երբ երկու հրեա են բանավիճում, և նա փորձում է միջամտել՝ ասելով, որ եղբայրներ եք, ինչու եք բանավիճում, ասում են՝ քեզ ո՞վ է դատավոր դրել մեզ վրա, թե՞ ուզում ես այն եգիպտացու նման՝ մեզ էլ սպանես։ Դրանից Մովսեսը խռովում է և հեռանում երկրից այնքան, մինչև Աստված նորից կանչում է առաջնորդելու… Անընդհատ, երբ Վանոյի անունը տալիս են, այս պատմությունը միտս է գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի վերադարձի անհրաժեշտության մասին խոսակցություններին։

Ըստ նրա՝ մարդիկ կան, որոնք, անկախ քաղաքական հայացքներից, կարող են փոփոխություններ բերել, որովհետև սիրում են այս երկիրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930