«Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ». ՏԿ նորանշանակ նախարար

«Ինձ այսօր է ներկայացրել վարչապետը։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոստանալով բոլոր հարցերին մանրամասն պատասխանել ավելի ուշ։

Հարցին՝ արդյոք նորանշանակ նախարարը մտերիմ հարաբերություններ ունի՞ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, և դա՞ է եղել իր նշանակման պատճառը, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կա, դա չի նշանակում, որ դրա հետ է կապված իր նշանակումը, իսկ Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունի։

Վ.Մարտիրոսյանը նաև պարզաբանեց, որ ինքը եղել է «GNC Alfa» ընկերության հիմնադիրներից մեկը, հետագայում ընկերությունը վաճառվել է «ՌոսՏելեկոմին», իսկ ինքը մնացել է՝ որպես տնօրենների խորհրդի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս