«Եթե գլադիատորներ ենք՝ հասկանանք, եթե ժողովուրդ ենք՝ հասկանանք». Ինչո՞ւ են Գյումրիում սպանել ԲՀԿ թեկնածուի որդուն

«Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը։ Դեռ այլ ինֆորմացիա չունեմ, կճշտվի, կասվի։ Ես այս վայրկյանին նման հարցի պատասխան չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի սպանությանը։

Ըստ Լ. Խաչատրյանի՝ Վարդևան Գրիգորյանի որդին հոր հետ քարոզարշավին էր մասնակցում, բայց սպանությունն ինչի հետ կարող է կապված լինել՝ պարզ չէ։

Հարցին, թե Էջմիածնում ՏԻՄ ընտրություններից առաջ թեկնածուների մասնակցությամբ կրակոցներից հետո այս միջադեպը ի՞նչ կարող է նշանակել, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Կարծես թե այս հարցն այլ տեղ պետք է տրվի։ Ես էլ ձեզ պես կցանկանայի իմանալ՝ ինչ է կատարվում։ Եթե գլադիատորներ ենք՝ հասկանանք, եթե ժողովուրդ ենք՝ հասկանանք։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում»։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում սպանել են ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրիգորյանին։ Ոստիկանությունից 168.am-ին հայտնել են, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում ստացած վնասվածքով տղամարդու դի է տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, կատարվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։

Մարմինը հայտնաբերվել է տան նկուղում, որտեղից հայտնաբերվել է նաև հրազեն։

Վարդևան Գրիգորյանը գլխավորում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930