Այս տարի «Արի տուն» ծրագրով ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։ Նրանք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա՝ իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:
Չինաստանում կստեղծվի Հայաստանի առևտրական կցորդի հաստիք։ Այս հարցը կառավարությունը կքննարկի փետրվարի 2-ի նիստում։
«Հակակոռուպցիոն այն կարգավորումները, որոնք նոր օրենքով, որն այսօր արդեն Arlis համակարգում հասանելի է, ավելի լավ հակակոռուպցիոն կանխարգելիչ մեխանիզմներ են, քան նախկին օրենքը։ Այդ իմաստով՝ այո, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը համարձակ են, մնում է՝ այդ ամենը թղթից անցնի գործնական հարթություն»:
«Մենք հասկանում ենք, որ կաշկանդված ենք ԿԸՀ հայտարարած ժամանակացույցով, փետրվարի 6-16-ն առաջադրումների վերջնաժամկետն է։ Վստահ եղեք, որ օրենքի շրջանակում կհայտարարվի դաշինքը, և տեղի կունենան ընտրական գործընթացները։ Բայց քանի դեռ գնում են բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների միջև, գոնե ինձանից, ինչքան էլ ես իրազեկ լինեմ, դուք չեք լսելու որևէ կուսակցության և որևէ գործչի անուն, որի հետ ընթանում են բանակցություններ»։
68.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ բացի զոհերի հիշատակը հարգելու պահանջից, կա նաև խնդրի սահմանադրականության հարցը, քանի որ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը, մինչդեռ Ս.Սարգսյանն այդ մասին չի խոսել։
«Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։
«Մենք որևէ անձի հետ, առավել ևս՝ մեր նախկին կուսակից գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հաշիվ մաքրելու խնդիր չունենք։ Մենք գնում ենք մեր ճանապարհով։ Ինչպես նախագահը նշեց՝ մեր մայր գետը գնում է իր հունով»։
«Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք` ինչ կլինի, և դաշինք ասելով` հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև` անհատների հետ»։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կրկին անդրադարձավ Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների գնային տարբերությանը։
Անդրադառնալով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի չվերթերին՝ Ավետիսյանը նշեց, որ կառավարությունն աշխատում է չվերթերն ավելացնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ «Շիրակից» «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթերն իրականացվում են գրեթե 100% բեռնվածությամբ, Մոսկվայի ուղղությամբ օրական կատարվում է 14-15 չվերթ:
Հայաստանում առնվազն 300 մլն դոլարի ռուսական ներդրումների իրականացումն իրատեսական է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Հայաստանը փորձում է արագացնել այդ քննարկումը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Լարսի ճանապարհի այլընտրանք Հարավային Օսիայով անցնող երկաթուղու վերագործարկման շուրջ Վրաստանի և Ռուսաստանի քննարկումների մասին։
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում տնտեսական ամենամյա ամենակարևոր միջազգային համաժողովին՝ Դավոսի ֆորումին։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք գո՞հ է ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներից։
Սահմանամերձ համայնքների այն ցանկը, որտեղ գործարարությամբ զբաղվելու դեպքում տնտեսվարողներն ազատվում են հարկերից, համալրվում է ևս մեկով։ Այսօր կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում իրականացվող գործունեության նկատմամբ նույնպես կիրառելի դարձնել այդ օրենքը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը::
Ռուսաստանը Հայաստանին գյուղատնտեսական տեխնիկա կմատակարարի: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում և քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց վերանայել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը:
Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ:
«Ապրիլի 2-ը համընկնում է նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով առավելագույն ժամկետի հետ` ոչ շուտ, քան 60 օր առաջ, այսինքն` ապրիլի 2-ը հենց 60-րդ օրն է` ամենաշուտ հնարավոր առաջին օրը»։
«Ոչ ոք չի խոսում ծրագրերից, և այնպիսի մարդիկ են կոալիցիաներ ստեղծում, որ չես էլ հասկանում, թե այդ մարդկանց քաղաքական հայացքները որն են, ծրագրերը որն են, և թվում էր, թե նրանք երբևէ չեն կարող նույն ցուցակում լինել։ Բայց պարզվում է՝ դա երկրորդական բան է, մարդկանց դա չի հետաքրքրում, նպատակահարմարության խնդիր է»։
ՀՀԿ նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիմումը՝ կուսակցությունից դուրս գալու մասին, դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ չի հասել։ Աշխատանքային օրվա ավարտին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ դիմումը դեռ չեն ստացել։
Առաջիկա հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին, տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստ։ ՀՀԿ-ն պետք է վերջապես հաստատի իր նոր ղեկավար կազմը։
«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա 5 օրերի ընթացքում դեռևս չի կողմնորոշվի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հիմնավորելով, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին մասնակցում է ԵԺԿ-ի համագումարին։ Հովհաննիսյանի վերադարձից հետո կուսակցությունը որոշում կկայացնի։
Նաիրիտցիների համակարգող խումբն այսօր կազմակերպել էր բաց քննարկում՝ գործարանի խնդիրների շուրջ։
«Մենք պետք է հասկանանք, որ չպետք է քաղաքականության մեջ մտցնենք և քաղաքական քննարկման առարկա դարձնենք բարոյահոգեբանական որևէ խնդիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրական պրոցեսներն ընթանան ավելի համահունչ և վստահության մթնոլորտի ներքո»։
«Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջակատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատրաստվում է իր ձայնը տալ «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելքի» համաժողովին մասնակցող Մ.Եղիազարյանը։
«Թե ինչ կասի Ծառուկյանը` դեռ չգիտենք, որովհետև կոնկրետ հարցադրում նրանց կողմից առայժմ չի եղել։ Ժամանակը շատ չէ, շուտով հստակեցում կմտցվի այդ առումով, թե ինչ են հայտարարում։ Իսկ թե որքանով կյանքի կկոչվեն հայտարարված խնդիրները, դա էլ ժամանակը ցույց կտա»:
«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հունվարի 27-ին մեկնում են ԱՄՆ։ 168.am-ի հետ զրույցում դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց նպատակն է՝ ԱՄՆ-ում հանդիպել Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին։
168.am-ի հարցին, թե՝ բացի փողից, այլ ընտրակեղծիքներ հնարավո՞ր են, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ փողով բոլորը չէ, որ ծախվում են, իսկ մինչ այս կիրառված կարուսելների կամ բացակաների փոխարեն քվեարկելու տարբերակների՝ այսօրվա նոր ընտրական համակարգի պարագայում, օգտագործումը կամ անհնարին է դառնում, կամ չափից ավելի դժվարանում է։