Բաժիններ՝

Նախարարը գոհ է ճանապարհների մաքրման աշխատանքներից

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք գո՞հ է ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներից։

«Դուք եղե՞լ եք և չի՞ մաքրվել»,- իր հերթին հարցրեց նախարարը։

Լսելով, որ օրինակ, Երևան-Աշտարակ ճանապարհը մաքրված չէր, Վ.Մարտիրոսյանը հայտարարեց, թե ինքն անձամբ չի ստուգել ճանապարհները, սակայն ձնամաքրման աշխատանքներին հետևել է էլեկտրոնային համակարգով. «Եվ երևում էր, որ մեքենաներն աշխատում են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս