«Հայաստանը փորձում է արագացնել Վրաստանի և Ռուսաստանի քննարկումները». Վահան Մարտիրոսյան
«Հայաստանը փորձում է արագացնել այդ քննարկումը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Լարսի ճանապարհի այլընտրանք Հարավային Օսիայով անցնող երկաթուղու վերագործարկման շուրջ Վրաստանի և Ռուսաստանի քննարկումների մասին։
Ըստ նրա՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարահատավածի այլընտրանքային տարբերակը չի սահմանափակվում միայն Հարավային Օսիայով, պետք է դիտարկել բոլոր տարբերակները, քննարկել և ներկայացնել կառավարություն:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարահատավածում եղանակային պայմաններով պայմանավորված փոխադրումների սահմանափակումները վերացնելու համար ռուսական և վրացական կողմերի հետ քննարկումներ անել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել փոխադրումների համար այլընտրանքային տարբերակներ:
Մանրամասները՝ տեսանյութում: