Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սուրեն Կարայանին

Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ: Այդ նպատակով աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, այդ թվում` կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ ներկայացնել:

Կ.Կարապետյանը հանձնարարեց նաև Մեղրիի տարածաշրջանում ապագա ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով աշխատել ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ` ընթացքի վերաբերյալ ներկայացնելով ամենամսյա հաշվետվություն: Վարչապետի խոսքով` նաև անհրաժեշտ է աշխատել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ` ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի ցուցանիշների վրա, էապես բարելավել և պարզեցնել վարչարակական ընթացակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս