«Շիրակից» «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթերն իրականացվում են գրեթե 100% բեռնվածությամբ. Սերգեյ Ավետիսյան
Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, թե վերջնական որևէ որոշում չկա։
«Դա դեռ քննարկման փուլում է, ոչ մի կոնկրետ բան չկա»,- ասաց նա։
Անդրադառնալով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի չվերթերին՝ Ավետիսյանը նշեց, որ կառավարությունն աշխատում է չվերթերն ավելացնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ «Շիրակից» «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթերն իրականացվում են գրեթե 100% բեռնվածությամբ, Մոսկվայի ուղղությամբ օրական կատարվում է 14-15 չվերթ:
Ս.Ավետիսյանը չհամաձայնեց, որ ոլորտում դեմպինգ կա. «Դեմպինգն օրենքով կարգավորված փաստ է, որի առկայության դեպքում իրականացվում են համապատասխան գործառույթներ: Մենք չենք տեսնում այդ դեմպինգները, մենք տեսնում ենք մրցակցություն, խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները, այո, շատ ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում: