![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը Չինաստանում առևտրական կցորդ կունենա
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Karavarutyan-nist4.jpg)
Չինաստանում կստեղծվի Հայաստանի առևտրական կցորդի հաստիք։ Այս հարցը կառավարությունը կքննարկի փետրվարի 2-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Կցորդը կտեղակայվի մայրաքաղաք Պեկինում:
Առևտրային կցորդի գործունեությունը 2017 թ. ՀՀ բյուջեին կարժենա 41.8 մլն դրամի չափով: