Բաժիններ՝

Ինչո՞ւ են պաշտոնյաները մերժել նաիրիտցիների հրավերը

Նաիրիտցիների համակարգող խումբն այսօր կազմակերպել էր բաց քննարկում՝ գործարանի խնդիրների շուրջ։ Ի թիվս մի շարք կազմակերպությունների ու կուսակցությունների, հանդիպման հրավերներ հղվել էին նաև ՀՀ վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանին, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, սակայն պետական կառույցների ներկայացուցիչները հարկ չէին համարել մասնակցել «Նաիրիտ» գործարանի առկա խոչընդոտների վերացման և արդիականացման հարցերի քննարկմանը։

«Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունները պատգամավորների անունից նաիրիտցիների հետ մեկ շաբաթվա ընթացքում կոնկրետ առաջարկություններ կներկայացնեն կառավարությանը, Ազգային ժողովին՝ սնանկացման գործընթացը կասեցնելու և ներդրողների հայտերի բացման ժամանակ համակարգող խմբի անդամների մասնակցությունն ապահովելու համար, որպեսզի ապահովվի գործընթացի թափանցիկությունը։ Նրա խոսքով՝ նաիրիտցիները 2 անգամ դիմել են նաև Սամվել Կարապետյանին՝ կասեցնելու համար գործարանի սնանկացման գործընթացը։

«Եթե կա պոտենցիալ ներդրող, ինչո՞ւ բանակցային սեղանի շուրջ չեն հրավիրում նրան, ինչո՞ւ հայտարարեցին մրցույթ»,- ասաց Մանուկյանը։

Ա. Մանուկյանի տեղեկություններով՝ «Նաիրիտի» համար ներդրող գտնելու նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հայտարարած մրցույթին միայն մեկ փաթեթ է ստացվել, թեև տեղեկություն կա նաև, որ մրցույթի հայտերի ընդունումը պետք է երկարացվեր մինչև հունվարի 25-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս