![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Karen-Karapetyan-3.jpg)
Ռուսաստանը Հայաստանին գյուղատնտեսական տեխնիկա կմատակարարի: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում և քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները:
«Մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»,- ասաց վարչապետը` նախարարից հետաքրքրվելով, թե «Ռոսսելմաշ» ընկերության հետ ե՞րբ է հանդիպելու:
Ի.Առաքելյանը ներկայացրեց, որ այսօր հանդիպում են «Ռոսսելմաշի» հետ, վաղը` մնացած ընկերությունների:
«Շատ ինտենսիվ անում ենք»,- հանձնարարեց Կ.Կարապետյանը: