ՀՀԿ-ն դեռևս Հովիկ Աբրահամյանից դիմում չի ստացել

ՀՀԿ նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիմումը՝ կուսակցությունից դուրս գալու մասին, դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ չի հասել։ Աշխատանքային օրվա ավարտին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ դիմումը դեռ չեն ստացել։

Նա նշեց, որ բացի Գայանե Սողոմոնյանից, ՀՀԿ որևէ այլ անդամ կուսակցությունից դուրս գալու կամ անդամությունը կասեցնելու դիմում չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չեն գոհացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցեր ճշտելու բանակցությունները և նա որոշում է կայացրել հեռանալ ՀՀԿ-ից: Ավելի ուշ Հ. Աբրահամյանը հաստատել էր լուրերը, որ ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաև ասել էր, թե կմնա քաղաքականության մեջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031