Թբիլիսիից թռչելիս հայերն աջակցում են թուրքակա՞ն ավիաընկերություններին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կրկին անդրադարձավ Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների գնային տարբերությանը։

«Մենք երբեք չենք ասում, որ «Զվարթնոց» օդանավակայանը շատ էժան է, բայց մենք ասում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի գները մրցակցային են տարածաշրջանի օդանավակայանների հետ, շատ դեպքերում «Զվարթնոց» օդանավակայանի գները նույնիսկ ավելի ցածր են, քան նույն Վրաստանինը կամ հարևան երկրներինը»,- ասաց նա։

Թե ինչո՞ւ են շարունակում մեր հայրենակիցները թռչել Վրաստանով, Ավետիսյանը տվեց իր բացատրությունը՝ թուրքական բյուջետային ավիաընկերությունները, որպես տարանցիկ կետ, թռչում են Վրաստանով, և այդ պատճառով է, որ եվրոպական որոշ ուղղություններ զիջում են մեր շուկայում ներկայացվածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031