Ազատամուտում ևս գործարարներն ազատվում են հարկերից

Սահմանամերձ համայնքների այն ցանկը, որտեղ գործարարությամբ զբաղվելու դեպքում տնտեսվարողներն ազատվում են հարկերից, համալրվում է ևս մեկով։ Այսօր կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում իրականացվող գործունեության նկատմամբ նույնպես կիրառելի դարձնել այդ օրենքը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկույցեց, որ Ազատամուտը ևս կրակի տակ է, գործարարությունն այնտեղ պասիվ է, և նպատակահարմար է այն ընդգրկել հարկային արտոնություն ունեցող համայնքների ցանկում։

Հիշեցնենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը գործում է 2015 թ. հունվարի 1-ից, որի համաձայն, ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031