«Կոկորդներ են կրծելու». Արամ Սարգսյան
«Եթե իշխանությունները փորձեն այս ընտրություններում էլ իրենց հին մեթոդներով, զոռբայությամբ գնալ կեղծիքների, այդ ծրագիրը չի աշխատելու: Չի աշխատելու, որովհետև Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներից 800 մարդ հանդես է գալու ԱԺ ռեյտինգային թեկնածու՝ իր ազգով, տակով, բարեկամով։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս իշխանությունն ինչ ջին է բաց թողել, մեր ժողովրդի նկարագիրն ու կերպարն իմանալով՝ ինչ թշնամություն է ընկնելու ընտանիքներով ու տներով, իմանալով այս իշխանությունների՝ շեֆին դուր գալու մտադրությունը, ինչ կոկորդներ են կրծելու առավելապես իրենց անձեռնմխելի համարող զավակներն ու օրենքից դուրս իրենց գործունեությունը ծավալած թիկնապահները»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ երկրում իրադրությունն ամեն պահի կարող է պայթել, և իշխանության հույսն առաջիկա ընտրություններում փողն է։ Ըստ Ա.Սարգսյանի՝ ժողովուրդն այլևս չի հավատում արդար ընտրությանը, սակայն իրենք հանրությանը պետք է համոզեն, որ ընտրության միջոցով ելք կա, տվեք քվե:
168.am-ի հարցին, թե՝ բացի փողից, այլ ընտրակեղծիքներ հնարավո՞ր են, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ փողով բոլորը չէ, որ ծախվում են, իսկ մինչ այս կիրառված կարուսելների կամ բացակաների փոխարեն քվեարկելու տարբերակների՝ այսօրվա նոր ընտրական համակարգի պարագայում, օգտագործումը կամ անհնարին է դառնում, կամ չափից ավելի դժվարանում է։
Մանրամասները՝ տեսանյութում: