Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննադատության արժանացավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքին:
«ԱՄՆ-ի ներքին խնդիրն է, և դա իրենց որոշումներն են և այդ երկրի իրավունքներ են: Իրենք իրենց իրավունքները կատարում են: Մեր երկրի հետ կապված՝ տվյալ անձի որոշակի տնտեսական գործունեությանը չպետք է անդրադառնա դա, և չեմ տեսնում որևէ նախադրյալներ և մեկը մյուսի հետ չեմ կարող կապել»:
Այսօր ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին, որով օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացուն տարկետում է տրվում մինչև ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:
«Մեզանում փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և, եթե անհրաժեշտություն ծագի պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար, լրացուցիչ ժամկետներ` բողոքարկման, որոշումը ներկայացնելու, և այլն, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություններ կատարելու»:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, մանավորապես` 12 կարևորագույն փոփոխությունները:
«Գործող համակարգի խնդիրն այն է, որ, երբ նրանք հանդիսանում էին կառավարությանն առընթեր, չունեին անձնավորված քաղաքական պատասխանատուներ»:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկության վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, թե ինքն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ դատական օրենսգիրքը և միայն դրա մասին է ցանկանում խոսել:
«Որպես պետական քաղաքական գործիչ՝ Արմեն Սարգսյանը նոր քաղաքակրթություն է բերելու, վստահաբար, որովհետև Բրիտանիայի նման երկրում որպես դեսպան աշխատելը հեշտ չէ։
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվող Արմեն Սարգսյանի և ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումն անցել է շատ անմիջական, և ամրապնդվել է առաջադրվելու հակվածությունը:
«Դա սադրանք է՝ հրահրված Ադրբեջանի կողմից, և մենք դրան նայում ենք պարզապես փիլիսոփայորեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին։
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տապալվեց:
Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում ծավալվեց «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների շուրջ:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ սկզբում առանձնապես շատ չէին լուսաբանվում նիստերը, հետո առաջարկեցին, որ մամուլը ներկա լինի նիստերին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են բնական աղետների կամ համաճարակների ժամանակ գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրել`կորստի 50 % չափով:
«Ադրբեջանի համար Ղարաբաղի թեման ավելի կարևոր է, քան Սահմանադրությունը: Այն ազգային ինքնության առանցքն է, ներքին քաղաքականության հիմքը»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արդեն տարիներ շարունակ հատուկ ուշադրությամբ է հսկողություն իրականացնում առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխմանը:
Մինչ Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ էր ունենում տարբեր գործիչների հետ և կոչ անում ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսությունում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մեր երկրի ներդրումային միջավայրի 2017 թ. զեկույցը, որը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ ներդրողների համար:
Լաբորատոր բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ապացուցում են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը կոնցերոգեն է։
«Միչուրինին հիշո՞ւմ եք, սպիտակ մորուքով ծերուկին։ «Մոնսանտո» հրեշի և Միչուրինի միջև տարբերությունը ԳՁՕ-ի և սելեկցիայի միջև եղած տարբերությունն է»,- այսօր ԱԺ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Տապան» էկո-ակումբ» հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը՝ պնդելով, որ սելեկցիայի գենետիկ փոփոխությունը բոլորովին նույնական չէ ԳՁՕ-ների հետ։
Եթե մի բան կա բնության մեջ, դրա ձևափոխումը միշտ խնդիրներ ու մտահոգություններ է առաջացնում։
Այսօր ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով:
Ըստ Մարջանյանի՝ էներգետիկայի կամ այլ ոլորտների ղեկավարներն առաջին հերթին պետք է լինեն մասնագետներ
Գյուղնախարարն անդրադարձել է դիզվառելիքի թանկացմանն ու դրա ազդեցությանը գյուղատնտեսական ապրանքների գների վրա
Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունն այսուհետ ուղղված է լինելու պետական ծրագրերի և միջազգային կառույցների կողմից ծրագրերի ուղղությամբ թիրախավորված բացատրելու, թե ինչպես կարելի է օգտվել ոլորտի ծրագրերից, արդյունավետությունն ինչպիսին է և այլն։
«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրչիկի խմբի ընդլայնմանը, որն իրեն ձեռնտու չէր, և այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին։
ՀՀ անվտանգության խորհուրդը, որ նախկին Սահմանադրությամբ ՀՀ նախագահի խորհրդատվական մարմին էր, հիմա նոր Սահմանադրությամբ ղեկավարվելու է վարչապետի կողմից:
Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսներին բաժանորդագրվելու համար ՀՀ կառավարությունը կվճարի գրեթե 7.8 մլն դրամ։
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար:
Կառավարությունը որոշել է լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը։
Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգը կընդլայնվի ու կխստացվի։