Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել Արթուր Օսիկյանի պաշտոնանկության վերաբերյալ որևէ հարցի

Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկության վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, թե ինքն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ դատական օրենսգիրքը և միայն դրա մասին է ցանկանում խոսել:

Մամուլում հապարակումները, որ ԱՆ շենքում նախարարի հարազատների անունով սրճարան է գործում, Դ.Հարությունյանը սկզբում նույնպես հրաժարվեց պարզաբանել` կոչ անելով ծանոթանալ պաշտոնական պարզաբանմանը:

«Իսկ Դատական օրենսգրքի վերաբերյալ ի՞նչ հարց կա»,- մի քանի անգամ կրկնեց Դ.Հարությունյանը:

Ի վերջո, դիտարկմանը, որ սա նույնպես կոռուպցիոն երևույթ է, իսկ նախարարությունը պայքար է տանում կոռուպցիայի դեմ, Դ.Հարությունյանը հակադարձեց, որ նախարարության շենքում սրճարան չի գործում:

«Նախարարությունում որևէ ճաշարան չի գործել առ այս պահը»,- ասաց Դ.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում, մասնավորապես՝ այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա.  ձևակերպված է այլ անձի անունով, իսկ աշխատակիցը նրա հարսն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031