ԳՁՕ սնունդը կոնցերոգեն է. Կարինե Դանիելյան

Լաբորատոր բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ապացուցում են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը կոնցերոգեն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ լաբորատոր փորձերի ժամանակ առնետների վրա խոշոր ուռուցքներ են առաջացել։

Ըստ նրա՝ փորձերը նաև ապացուցել են, ԳՁՕ-ները մուտագեն են, կայունություն են առաջացնում անտիբիոտիկների նկատմամբ, առաջացնում են նոր հիվանդություններ, քանի որ մարդու օրգանիզմում և էկոհամակարգում կարդինալ փոփոխություն է մտցվել։

«Ռիսկերն ակնհայտ են։ Մեր աշխատանքը պետք է հիմնված լինի նախազգուշության սկզբունքի վրա, բայց բոլոր դեպքերում արդեն բավականին հավաքվել են տվյալներ, որոնք նաև ապացուցում են հսկայական վտանգը»,- ասաց Կ.Դանիելյանը։

Նա դեմ արտահայտվեց սննդում ԳՁՕ-ների 0.9% պարունակությունը վտանգավոր չհամարելուն, քանի որ, եթե պոպուլյացիայում մտնի ԳՁՕ, այլևս էական չէ, թե որտեղից և ինչպես է այն մտել։ Կ.Դանիելյանի համոզմամբ՝ ԳՁՕ-ների մասին օրենքի ընդունումը վաղուց է անհրաժեշտ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031