«Այս հարցով տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիա ձևավորելը: Այն կարգը, որն առաջարկվում էր՝ ռեյտինգայինի հետ կապված, դա շեղում է համամասնական ընտրակարգի դասական մոդելից: Եվ մենք այդ հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վստահ չէ, որ ՀՀԿ-ն կգա փետրվարի 16-ին հրավիված արտահերթ նիստին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` ՀՀԿ-ն կբոյկոտի նիստ և, այդպիսով, քվորում չի ապահովվի:
«2017 թ. ապրիլին ՀՀ քաղաքացիները կարող էին չկռահել, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին հավակնելու է` ի հեճուկս իր հայտարարության»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հիմա այդ իմաստով իրավիճակը փոխվել է:
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին Ազգային ժողովում էր։ Նախ նա հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ապա՝ մեկնել Արցախ։
«Ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանից Հայաստան շատ գումար է եկել, որ աշխատել են ոչ միայն բանկերը՝ մեր ամենակայուն տնտեսական միավորները, այլ նաև, որ սպառողական շուկային է դա գնացել»։
Հայաստանի քաղաքացիների բարեկեցության աճի խնդիրը միայն Ֆինանսների նախարարության խնդիրը չէ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինիանսների նախարար Վարդան Արամյանը:
«Արդյունավետն ու ավելի արդյունավետն իրար թշնամի հասկացություններ են: Հենց արձանագրում ենք մեկը, ստացվում է, որ մյուսն ավելի պակաս արդյունավետ է: Դրա չափելու ձևը աշխարհը գտել է` կատարողական հիմնական ցուցանիշներ, միջոցառումներ, որոնք փոխզիջումային ու փոխհամաձայնեցված գնահատականներ են»:
Եթե Արմեն Սարգսյանը լինի որպես նախագահի թեկնածու, լինելու է Հանրապետականի նախագահի թեկնածու, և այդպիսով` իշխանության թիմի մեջ` Սահմանադրության նոր գործառույթներով, որի վրա պարտավորություն կա՝ լինել չեզոք և անաչառ:
«Իմ կարծիքով` եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահ»
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ մինչ օրս նա նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չկա, ինքը ՄԲ քաղաքացիություն է ստացել 2002-ին և հրաժարվել է 2011թ.:
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում «Ելքի» կարծիքը Ա.Սարգսյանի մասին չի փոխվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցությունում սկսվեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի և խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Նշենք, որ ԱԺ խմբակցություններից մնում է միայն «Ծառուկյանը»։
«Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»:
Հարցազրույց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով չսահմանված վայրում ու ժամին հրավառության համար սահմանվում է 1 մլն դրամ տուգանք:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ Արամ Մանուկյանի արձանի նախագիծն ընդունվել է բոլոր չափանիշերին համապատասխան:
«Նորից, նորից, նորից ու նորից… Դաս եղել է, պարզապես շատ համով թեմա ունեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն այդքան ճոխ ծախսեր արել Ամանորին:
«Երբ ինչ-որ հարցի քաղաքականություն ես մշակում, այնպես չէ, որ միայն սրտով պետք է շարժվես: Դատական տուգանքը, ես կարծում եմ, կարող է արդյունավետ ծառայել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար: Ավելի խիստ պատժամիջոցներ էին մտածում, որին ես անձամբ դեմ էի, օրինակ` երկրներ կան, որ կալանքը նույնպես կիրառվում է»;
Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա նշեց, որ որոշ փոփոխություններ ենկատարվել նախագծում, այդ թվում` «Ելք» խմբակցության առաջարկությունների հիման վրա:
Այսօր ԱԺ նիստում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց բանավեճը, որը, սակայն, նրա կարծիքով՝ գալիս է նրանից, որ դեռևս չեն մտել բնականոն զարգացման հունի մեջ, որ կոչվում է պառլամենտական համակարգ:
«Էս ի՞նչ առաջին փոխվարչապետի խոսակցություն ա: Սահմանադրության մեջ տենց հասկացություն չկա: Եվ պարզ ա, որ չկա, որովհետև 2015 թվին դրա անհրաժեշտությունը չկար: 2015 թվին, երբ էս նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր էն ժամանակ, մտածում էր, որ սուպերվարչապետն ինքն ա լինելու, Սերժ Սարգսյանն էլ մտածում էր` դե՛, թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի:
«Հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի: Ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմները մշակված դաշտում: Այս հարաբերությունների հետ կապված ճշտումները նախատեսված են կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը չի գործել»:
Հնարավոր է՝ Առողջապահության նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախարարությունն ընդամենը մի ճանապարհ է առաջարկում հանրությանը, և ոչ թե՝ հակադրվում է, իսկ ծխախոտի դեմ պայքարի ուղին ընտրվելու է խորհրդարանի հետ միասին:
«Ամենայն մանրամասնությամբ քննություն կիրականացվի, և ոչ մի բան չի կոծկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` խոսելով օրերս Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 19-ամյա ծննդկանի մահվան մասին:
«Հայ քաղաքական դաշտում տուն ուղարկելը հայհոյանքի նման բան է դարձել, իսկ իրականում քաղաքականությունը դրա մեջ պետք է լինի` մարդը պիտի ակցիային մասնակցի, հետո տուն գնա, չպիտի գա ու փողոցում մնա՝ առանց լողանալու ու լվացվելու, զուգարանի տեղ ման գա, և այլն: Այսինքն` ինչպես ամեն ինչ, ինչպես մի 15 տարի առաջ սև ու սպիտակ հեռուստացույց էր, այսօր պլազմա է, քաղաքականությունը ևս զարգանալու միտում ունի»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը համոզված է՝ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը, իսկ Կարեն Կարապետյանը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը:
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը տեղի կունենա առաջիկա 1-2 օրերին, իսկ թե խմբակցությունից ով կմասնակցի և ինչ ձևաչափով՝ դեռևս հստակ որոշված չէ:
«Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո)` նշելով, որ ինքը կողմ է, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր «դեմ դուրս եկավ» հարազատ խմբակցությանը: «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի երկրորդ քվեարկության ժամանակ նա միակն էր «Ծառուկյան» խմբակցությունից, որ կողմ քվեարկեց:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրեթե համոզված է, որ փետրվարի 16-ին ՀՀԿ-ն կփորձի տապալել արտահերթ նիստը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ «պրիմիտիվ տրյուկը» և նիստից փախնելը կվկայի մի բան` նրանք լուրջ հակափաստարկներ չունեն: