Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հրավիրված է եղել նաև «Ելք» խմբակցությունը, սակայն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ հավաքին։ 168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի որ ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ճիշտ չէ, որ պետության նախագահը, շարունակելով գերնախագահական երկրի ավանդույթները, իր մոտ է կանչում երկրի փաստացի թիվ 1 կառույցի ղեկավար մարմնին։
«Միակ գործիքը, որ պետությունը պետք է գործարկի և չթողնի նրանց ընկնել փոսի մեջ, սոցիալական քաղաքականությունն է։ Այդտեղ մենք ձայն կամ հարցադրումներ չլսեցինք, բայց խնդիրն այդտեղ է թաղված»։
«Նախագահը կլինի Անգլիայի թագուհի, նույնիսկ Անգլիայի թագուհին ավելի մեծ լիազորություններ ունի, քան կունենա ՀՀ նախագահը։ Դա ավելի շատ ֆիկտիվ պաշտոն է լինելու, նույնիսկ՝ անկուսակցական»։
Բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները վերամշակող ընկերությունները մոտ 90 %-ով կատարել են, մնացած պարտքի մասով գյուղացիների հետ պայմանավորվածություն կա՝ մարել մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
«Անհանգստանալու խնդիր չունենք, բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը, եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք աջակցել»։
«Այն մեքենաների տերերը, որ ունեն աջղեկ մեքենա, ոչ մեկը չի տուժի, այդ մեքենաները ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնի»
Այսօր կառավարության նիստում արգելք սահմանվեց այս տարվա ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծման և հաշվառման վերաբերյալ:
Այսօր կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, ամանորյա տոներից անմիջապես հետո` հունվարի 8-12-ը արձակուրդում է, որն անցկացնում է արտերկրում։
«Սեղմած գազի թանկացումը, Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հանգեցնելու է հասարակական տրանսպորտի թանկացման և շատ բիզնեսների շահութաբերության անկման»:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունվարի 11-ին, կհաստատի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորների ընտրության արդյունքները։
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունվարի 11-ին, հերթական անգամ կմերժի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը։
«Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները, և շուկայում մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:
«Պատասխանատուներն ասում էին՝ չկա գնաճ, անգամ հասանք նրան, որ կարտոֆիլային հոգեբանության անցան ԱԺ առողջապահության և սոցիալական ու Տնտեսական հանձնաժողովների նախագահները, մարդիկ, որոնք պատասխանատու են մեր քաղաքացիների սոցիալական ու տնտեսական նորմալ իրավիճակի համար»:
«Հիմա համեմատաբար ավելի հանդարտ է վիճակը շփման գծում, ու պարզ է, որ դա այդպես է, քանի որ ինչ-որ սպասելիքներ ունի Ադրբեջանը։ Այդ սպասելիքները չեն արդարանա, քանի որ նրանք սպասում են միակողմանի զիջումների»:
ՀՀ Սահմանադրական դատարանն ամանորյա բացիկների համար ծախսել է 234 հազար դրամ։ ՍԴ-ն «Պրինտմաստեր» ընկերությանը պատվիրել է 312 հատ ծրարներով ամանորյա շնորհավորական անհատական բացիկների տպագրություն՝ յուրաքանչյուրը 750 դրամով։
Լոռու մարզպետարանը միայն սեղանի օրացույցներ գնելու համար ծախսել է 39 հազար դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումներ բաժնից տեղեկանում ենք, որ մարզպետարանն առանց մրցույթի «Անկյուն» ՍՊԸ-ից գնել է 2018 թ. սեղանի 60 հատ օրացույց՝ յուրաքանչյուրը 650 դրամ արժեքով։
Հունվարի 1-ից վառելիքի շուկայում արձանագրված թանկացումները բուռն քննարկումների տեղիք են տվել, թեև դրանց անխուսափելիությունը հայտնի էր վաղուց։ Այժմ խնդիրն այն է, թե որքանո՞վ են օբյեկտիվ այդ թանկացումները և արդյոք այստեղ բացակայո՞ւմ է սպեկուլյատիվ տարրը:
«Մարտահրավերները շատ են, սկսած ահաբեկչությունից, վերջացրած արցախյան հիմնախնդրով, տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները, ժողովրդագրական մեր իրավիճակը»։
Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018 թվականին միայն դրական զարգացումներ է սպասում՝ միաժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը 2018 թվականի գխավոր մարտահրավեր է համարում կառավարության ձևավորումը։
«Վստահ եմ, որ 2018-ին ավելի շոշափելի արդյունքներ կունենանք: Մարտահրավերները շատ են, բայց մեծ է աշխատանքի մեր ձգտումն ու պատրաստակամությունը»:
2018 թ. փետրվարի 1-ին Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի՝ համաձայն արդեն իսկ ընդունված օրենքի, որը դեռ ամբողջ ուժով չի գործում։
2018-ի մարտահրավերները նույն այն հիմնական խնդիրներն են, որ արձանագրվեցին նաև 2017 թ.-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը
«2018թ. ակնկալիքը դա է, որ ինտեգրվենք եվրոպական ամեն ինչում, գլոբալ ինտեգրվենք, սկսած տնտեսությունից՝ վերջացրած արտահանումներով, փորձենք գտնել ինչ-որ եզրեր, գտնել, թե ինչ կարող ենք արտադրել ու արտահանել ԵՄ»:
Ըստ Մանվել Սարգսյանի՝ ամենակարևորն է, թե եվրոպական ուղղությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պայմանավորվածություններն իրականություն կարո՞ղ են դառնալ. «Դրանում շատ էական բաներ կան, եթե նայենք փաստաթուղթը, դեմոկրատական ինստիտուտների զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր է դրված։ Էականը դա է»։
«Ծրագիրն աննախադեպ` ընդամենը 2 % լիզինգային տոկոսադրույքով հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա»:
Այս տարվա թիվ 1 խնդիրն իշխանության համար այն է, թե ով է լինելու վարչապետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Անցած տարի տնտեսության մեջ էական բարեփոխումներ չարձանագրվեցին, ավելի շատ փորձ արվեց գոնե չվատթարացնել վիճակը»:
«Արցախի և Հայաստանի գլխավոր մարտահրավերն անկասկած Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորված չլինելն է՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով»: