«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի». Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրչիկի խմբի ընդլայնմանը, որն իրեն ձեռնտու չէր, և այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, որը, սակայն, ձախողվել է ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում, և ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել՝ տալով կորուստներ:
Ըստ նրա՝ ամեն դեպքում Ադրբեջանը պարտադրված գնում է այն քայլերին, որոնք նախանշված են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով։
Ադրբեջանին ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմի խնդիրը բալանսը պահպանելն է. «Հայաստանն իր հերթին՝ ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը, ներառյալ՝ նաև օգտվելով մեր դաշնակցի հնարավորություններից»:
Մանրամասները՝ տեսանյութում