Կոռուպցիա և անվստահելի դատական ​​համակարգ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Հայաստանի ներդրումային միջավայրի 2017 թ. զեկույցը

Մինչ Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ էր ունենում տարբեր գործիչների հետ և կոչ անում ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսությունում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մեր երկրի ներդրումային միջավայրի 2017 թ. զեկույցը, որը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ ներդրողների համար:

ԱՄՆ դեսպանատան տնտեսական պատասխանատու Ռաֆաել Սամբոուն իր եզրակացությունում նշել է, որ Հայաստանն ունի կրթված աշխատուժ, և ՀՀ կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները, 2015 թ. Contour Global ընկերությունը ձեռք է բերել Որոտանի հիդրոէլեկտրակայանը, որը ԱՄՆ-ը ներդրում է Հայաստանի էներգետիկ հատվածում, Lydian International-ն իրականացնում է «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Սակայն, ըստ զեկույցի, Հայաստանի ներդրումային միջավայրը մի քանի լուրջ մարտահրավերներ ունի իր փոքր շուկայում (Հայաստանի բնակչությունը 3 մլն-ից պակաս է)` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով հարաբերական աշխարհագրական մեկուսացում, մեկ շնչի ընդհանուր համախառն եկամուտը` մոտ 3900 ԱՄՆ դոլար, և կոռուպցիայի բարձր մակարդակ:

Զեկույցը փաստում է, որ 2015 թ. մայիսին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր (TIFA), բայց մինչ այժմ քիչ առաջընթաց է արձանագրվել:

Հեղինակն արձանագրում է շահաբաժինների հարկման տարբերությունները ներքին և արտաքին տնտեսվարողների համար` 5% հայ քաղաքացիների և 10% ոչ- քաղաքացիների, այդ թվում` ԱՄՆ քաղաքացիների համար: Հայաստանում բանկային համակարգը լավ կարգավորվում է, սակայն ֆինանսական հատվածը լավ զարգացած չէ:

Հայաստանի կարգավորող համակարգը չունի թափանցիկություն: Հայաստանի տնտեսության հիմնական հատվածները վերահսկվում են փոխկապակցված գործարարների կողմից, որոնք վայելում են իշխանության հովանավորչությունը և շուկայում իրենց գերիշխանությունը: Կոռուպցիան շարունակում է զգալի խոչընդոտ լինել, թեև կառավարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ վերջին մի քանի տարիների ընթացքում: Թեև ընդհանուր ներդրումային միջավայրը, թվում է, թե բարելավվում է, կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական, հարկային ու մաքսային գործառնությունների, առողջության, կրթության, ռազմական և իրավապահ ոլորտներում: Հարկային և մաքսային ընթացակարգերը, չնայած վերջերս բարելավվել են, բայց դեռևս չունեն թափանցիկություն: Դատական ​​համակարգը չունի անկախություն, ինչը նրան դարձնում է անվստահելի` վեճերի լուծման համար:

Տեսանյութեր

Լրահոս