«2017թ. վերջին շինարարության ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք տեմպերի ավելացում»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով շինարարության ոլորտում վարչարարության խնդրին:
«Խնդիրն ինչի՞ մասին է. մենք պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք»,- նկատեց Կ.Կարապետյանը` նշելով, որ կան տարիներով կուտակված պարտքեր, և պետք է առաջարկել ճկուն մեխանիզմներ, որ տույժ ու տուգանքներն էլ չգան:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է` Հայաստանում անպատժելիություն չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներն անմիջապես չեն կալանավորվել, չնայած նրանց կատարած հանցագործություններին, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ունի պատշաճ իրավական մեխանիզմներ, պատասխանատուն Դատախազությունն է, քննության պատասխանատուն` քննիչը, և այդ բոլոր հարցերը կարգավորվում են նաև դատական համակարգի կողմից:
«Ինձանից որևէ մեկը որևէ հաշվետվություն չէր կարող ուզել, որովհետև ակնհայտ էր՝ իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների բարձրացրած քննադատությունը վերաբերել է լրիվ այլ օրենքի, ոչ թե այն օրենքին, որ քննարկվել է այդ պահին»:
Տրանսպորտի գները չբարձրացնելու որոշում չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե կա՞ արդյոք կուլիսային որոշում տրանսպորտի գները չբարձրացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր պասիվ է քաղաքականությունում, ինչը նորմալ երևույթ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախկինում «մայր գետից» անջատված վտակների վերադարձի հավանականության մասին:
«Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին ՀՀ-ն պետք է 2500 դոլար փոխհատուցի, աննախադեպ չէ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը համաձայն է Սերժ Սարգսյանի մատնանշած հատկանիշներին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ապագա նախագահը` արտաքին և ներքին կյանքում ճանաչելի և ընդունելի, հետք և կենսագրություն ունեցող, վստահություն ներշնչող:
«Էս երկրում լուրջ պրոբլեմներ կան ժողովրդի հետագայի հետ կապված և ավելի են գնալով խորանալու: Օրվա հացի, հանապազօրյա հացի լուծում ա գալիս: Ես շրջանում եմ ապրում, գիտեմ ինչ է կատարվում: Մենք փողոց ենք դուրս գալիս, որ էդ կանխենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` խոսելով թանկացումների ու նախատեսվող երթի մասին:
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը մտահոգված է գնաճի հետ կապված մարդկանց մտահոգությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Սահակյանը:
«Դեռ այս խորհրդարանի ստարտի, ընտրության ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության ու ՀՀ նախագահի հետ եղել է այսպիսին՝ քանի որ պատվիրակության մեջ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուներն ավելի երկար աշխատեն»:
«Մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ՀՀ նախագահի մասով գործում է 2005 թ. խմբագրության Սահմանադրությունը: Ըստ գործող` 2005-ի Սահմանադրության 49 հոդվածի, ՀՀ նախագահը ոչ միայն պետության գլուխն է, այլև ապահովում է դատական, գործադիր և օրենսդիր իշխանության բնականոն աշխատանքը»:
«Ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, մեր և պարոն Մարուքյանի, մեր և պարոն Պողոսյանի, Պետրոսյանի կամ Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն բոլոր հարցերում»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ դեռևս ժամանակ կա, և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կարող են միանալ ու սատարել իրենց առաջարկած նախագահի թեկնածուին:
Ինչպես հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Երթը հանրային միջոցառումներից մեկն է և մեկնարկն ընդդեմ այդ թանկացումների: Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի»:
«Ծառուկյան» դաշինքից որևէ մեկը զրկված չէ այդ հավաքներին կամ երթերին ակտիվ սատարելու իրավունքից, սակայն դաշինքը նման որոշում չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իրականում «Ելքի» նամակը «Ծառուկյան» խմբակցությունում մենք ստացել ենք, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանի չստանալու պատճառը եղել է զուտ տեխնիկական: Ես ձեզ վստահեցնում եմ` ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված՝ անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկանում է և տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված՝ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է, Գյումրիում լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»:
Քննչական կոմիտեն չի հովանավորում որևէ մեկին, այլ կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կոմիտեն հովանավորում «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներին:
«Ինձ համար իշխանությանը հեռացնելն ընդհանրապես պրոբլեմ չի, կա միայն մի պայման` ժողովուրդը պետք է ինձ, մեր թիմին տա վստահության մանդատ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հնարավոր չէ ցույց տալ իրենց գործունեության մեջ մի կետ, որ վստահություն չներշնչի:
Զինվորին աջակցելու համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքը տարօրինակ է:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է՝ կանաչ լույս վառել իշխանության թեկնածուի համար:
«Շաբաթվա գլխավոր իրադարձությունը հունվարի 19-ին սպասվող երթն է՝ «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված, և հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա: Ուզում եմ ընդգծել, որ դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից: Ըստ էության` այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը մի այսպիսի դիրքորոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումներով են վերաբերվում թանկացումներին և քարտ-բլանշ են տվել իշխանություններին այդ թանկացումներն իրականացնելու և միջոցառումներ չձեռնարկելու համար»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն, լինի անկուսակցական։ Այս չափորոշիչներն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ Հայաստանում թանկացումների պատճառով «բունտ» չի լինի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց թանկացումների մասին հարցերն ուղղել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին:
Ս.Սարոյանը ամոթանք տվեց նաև կաթողիկոսի մասին անեկդոտ գրողներին. «Բա կարելի՞ ա կաթողիկոսի մասին անեկդոտ գրել, ա՛յ մարդ: Խայտառակություն ա էսի, հորս արև»:
«Դավոսի համաշխարհային համաժողովին մասնակցելը բավականին թանկ հաճույք է` մի քանի տասնյակ հազար դոլարի, սակայն դա շատ կարևոր է, և պետք է շատ պատրաստված գնալ»:
Այս տարի հունվարի 23-26-ը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը միանշանակ դրական է:
«Սովորաբար նման համաձայնագրերի վավերացումը տևում է մի քանի ամիս, 1 տարի, անգամ 1.5 տարի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի պարագայում ձգձգվելու խնդիր չի լինի»:
«Եթե իշխանությունը կամք դրսևորի, այդ քրեական աշխարհը 1-2 օրվա ընթացքում ուղղակի կվերանա, ինչպես դա ժամանակին՝ 90-ականներին, արվեց Վանո Սիրադեղյանի կողմից»։