Բաժիններ՝

ՊԵԿ-ը տուգանել է «Ալեքս հոլդինգին» և «Քեթրին գրուպին»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արդեն տարիներ շարունակ հատուկ ուշադրությամբ է հսկողություն իրականացնում առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխմանը: Այդ «հատուկ ուշադրությունն» անցած տարեվերջին հատկապես սրվել է: ՊԵԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն` նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 18-ը հարկային մարմինն արձանագրել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների 159 դեպք, որոնց տուգանքի ընդհանուր չափը կազմել է մոտ 34.3 մլն դրամ:

Իրավախախտ ընկերությունների շարքում են թե՛ փոքր ու միջին, թե՛ խոշոր ընկերություններ: Ամենամեծ տուգանքը սահմանվել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե սեր» ընկերության հանդեպ` 3.5մլն դրամ:

Ցանկում աչքի է ընկնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգը», որի կողմից խախտումները պարբերաբար  կրկնվում են և ընկերությունը տարբեր օրերի տարբեր ծավալներով տուգանվել է` 14 հազար դրամից մինչև 179 հազար դրամ:

Հարկայինի տեսադաշտում է հայտնվել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի տուգանքը, սակայն, համեմատաբար փոքր է` 15680 դրամ:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 18-ից հետո ՊԵԿ-ը դադարեցրել է հսկողությունը և տնտեսվարողներին հանգիստ է թողել: Ստուգումները վերսկսվել են միայն այս տարվա հունվարի 15-ից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս