«Դա սադրանք է՝ հրահրված Ադրբեջանի կողմից». Վահրամ Բաղդասարյանը` Նժդեհի արձանը հանելու պահանջով ստորագրահավաքի մասին

«Դա սադրանք է՝ հրահրված Ադրբեջանի կողմից, և մենք դրան նայում ենք պարզապես փիլիսոփայորեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին։

Վ.Բաղդասարյանը վստահեցրեց, որ Նժդեհի արձանին որևէ վտանգ չի սպառնում: «Նրանք, բնականաբար, ձգտում են հայ-ռուսական հարաբերությունները լարել, միջազգային հանրությանը ցույց տալ, թե Հայաստանը, որ գնում է դեպի ժողովրդավարություն, այսպես ասած, իրենց իսկ պատկերացմամբ, մեզ ինչ-որ ձևով կապել ֆաշիզմի հետ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետական դումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ «այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ, օրինակ, Գարեգին Նժդեհի արձանը»։ Ադրբեջանամետ հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի նախաձեռնությամբ Երևանում Նժդեհի արձանի քանդման պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031