Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը Միջազգային զարգացման ընկերակցությանը կվճարի 7.8 մլն դրամ

Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսներին բաժանորդագրվելու համար ՀՀ կառավարությունը կվճարի գրեթե 7.8 մլն դրամ։ Գործադիրի վաղվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում ՀՀ հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

«Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2014 թվականի մայիսի 5-ի թիվ 234 որոշմամբ ամրագրվել են ՄԶԸ-ի յուրաքանչյուր անդամ պետության մասով բաժանորդագրության լիազորված չափաքանակները:

Որոշմամբ առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ բաժանորդագրվի ՄԶԸ-ի ռեսուրսներին 7,799,995 ՀՀ դրամի չափով:
ՀՀ-ն լրացուցիչ բաժանորդագրման վճարումը կարող է կատարել կանխիկ կամ հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով, ազգային արժույթով կամ այլ ազատ փոխարկելի արժույթով, որը համաձայնեցված է ՄԶԸ-ի հետ:

Ըստ որոշման նախագծի՝ ՄԶԸ-ի ռեսուրսների 17-րդ համալրմանը ՀՀ բաժանորդագրումն անհրաժեշտ է Հայաստանի քվեների տեսակարար կշռի պահպանման տեսանկյունից և կարևորվում է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև հետագա արդյունավետ համագործակցության շարունակականության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս