
Հնարավոր է՝ նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից

Հնարավոր է՝ Առողջապահության նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախարարությունն ընդամենը մի ճանապարհ է առաջարկում հանրությանը, և ոչ թե՝ հակադրվում է, իսկ ծխախոտի դեմ պայքարի ուղին ընտրվելու է խորհրդարանի հետ միասին:
«Եթե տուգանքը բարձր է, արգելելու միջոց է, եթե ցածր է` առևտրի առիթ է, որ մի քիչ փող տանք, կկարողանանք ծխել։ Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ճանապարհով»,- ասաց Լ.Ալթունյանը` նշելով, որ, եթե նվազեցնեն նախագծում սահմանված տուգանքների չափերը, դա կարող է համարվել բյուջեն լցնելու, և ոչ թե՝ պայքարի միջոց։