![](/banners/BeFunky-design.jpg)
«Սրտիս կարդիոգրաման ձեռիդ ա՞, անընդհատ սրտից ես խոսում». Կամո Արեյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/kamo-areyan.jpg)
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ Արամ Մանուկյանի արձանի նախագիծն ընդունվել է բոլոր չափանիշերին համապատասխան:
«Արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձևավորվել է մրցութային մասնագիտական հանձնաժողով` ոչ միայն արվեստագետներից, ճարտարապետներից կազմված, եղել են նաև այլ գործիչներ, անցկացվել է մրցույթ, և հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընդունել է Դավիթ Մինասյանի նախագիծը: Վերջ»,- ասաց Կ.Արեյանը:
Հարցին` անձամբ իր սրտո՞վ է, Կ.Արեյանը պատասխանեց. «Սրտիս կարդիոգրաման ձեռիդ ա՞, անընդհատ սրտից ես խոսում»: