Բաժիններ՝

Փաստաբաններին տուգանելու հարցը Փաստաբանների պալատի հետ չի քննարկվել

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա նշեց, որ որոշ փոփոխություններ ենկատարվել նախագծում, այդ թվում` «Ելք» խմբակցության առաջարկությունների հիման վրա:

Փոխնախարարի խոսքով` լուծվել է վճռաբեկ դատարանի հետ կապված հակասությունը, ավելացվել է այլընտրանքային ընդդատության հիմք, որ վերաբերում է անշարժ գույքի վնասի հատուցմանը, կարգավորվել է արագացված դատաքննության դեպքում հակընդդեմ հայցի ընդունման հարցը, հստակեցվել է էլեկտրոնային պաշտոնական ծանուցումը, և այլն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե արդյոք փաստաբաններին տուգանելու մասին նախագիծը քննարկվե՞լ է Փաստաբանների պալատի հետ, քանի որ փաստաբաններն աննախադեպ քայլի` գործադուլի էին դիմել:

«Փաստաբանների պալատի հետ առանձին չեն քննարկվել այս երկու նախագծերը, ընդհանուր գաղափարը հասանելի է եղել մինչ այդ, երբ այս հարցը քննարկվում էր «Դատական օրենսգիրք» նախագծի շրջանակներում»,- պատասխանեց Ա.Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս