«Ժողովրդավարության հիմքերի հիմքն իշխանության տարանջատման սկզբունքն է». Էդուարդ Շարմազանով
Այսօր ԱԺ նիստում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց բանավեճը, որը, սակայն, նրա կարծիքով՝ գալիս է նրանից, որ դեռևս չեն մտել բնականոն զարգացման հունի մեջ, որ կոչվում է պառլամենտական համակարգ: Է. Շարմազանովը նշեց, որ ԱԽ-ն նախկինում խորհրդատվական բնույթ ուներ:
«Ժողովրդավարության հիմքերի հիմքն իշխանության տարանջատման սկզբունքն է, և օրենսդիր իշխանության ֆունկցիան չէ՝ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ, ինչպես գործադիրի կամ դատականի ֆունկցիան չի մտնել մեր` օրենսդիրների ֆունկցիաների մեջ և ասել` պետության նախագահը պետության գլուխն է, ինչո՞ւ չկա ԱԽ-ում»,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ «պետության գլուխ» դեռ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է:
Նա նշեց, որ պետության գլուխն ակտիվ քաղաքական ֆիգուր չէ, այլ Սահմանադրության երաշխավորն է և ունի իր ֆունկցիաները:
Է.Շարմազանովը բերեց Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի և այլ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրների օրինակներ, որոնց նախագահները մեր հանրությունը ծանոթ չեն, հայտնի են վարչապետները: