ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ նիստին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վստահ չէ, որ ՀՀԿ-ն կգա փետրվարի 16-ին հրավիված արտահերթ նիստին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` ՀՀԿ-ն կբոյկոտի նիստ և, այդպիսով, քվորում չի ապահովվի:
«Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ և յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է ներկայանալ այդ նիստին»,- ասաց Ն. Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին փարատեց Ն.Փաշինյանի մտահոգությունները:
«ՀՀԿ-ն որևէ մտադրություն չունի չմասնակցելու այդ նիստին: ՀՀԿ-ն մասնակցելու է, և ևս մեկ անգամ հիմնավորելու ենք մեր փաստարկները»,- ասաց Վ.Բաղդասարյանը: