
«Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

«Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո)` նշելով, որ ինքը կողմ է, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում:
Անդրադառնալով վերջին շրջանում ապրանքների թանկացմանը` Մ.Մանուկյանը նշեց, որ դա մարդկանց քմահաճույքի հետևանք չէ, այլ «աշխարհաքաղաքական» հարցեր կան. «Մենք բենզին չունենք, բերում ենք, դուք ո՞նց եք կարծում, անընդհատ նույն գի՞նը պիտի մնա: Ես գիտեմ, որ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ»:
Նա վստահեցրեց, թե ամեն ինչ արվում է, որ մարդիկ լավ ապրեն:
«Իշխանությունն ամեն ինչ արել ա ու անում ա, որ մարդիկ լավ ապրեն: Մենք էս չունենք, էն չունենք, էսքան բան էլ, որ կատարվում ա, էլի ահագին հնարավորություններից…»,- ասաց պատգամավորը` հարկ համարելով հիշեցնել, որ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից շրջափակված ենք: