Բաժիններ՝

Նապոլեոն Ազիզյանը կրկին դեմ դուրս եկավ» խմբակցությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր «դեմ դուրս եկավ» հարազատ խմբակցությանը: «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի երկրորդ քվեարկության ժամանակ նա միակն էր «Ծառուկյան» խմբակցությունից, որ կողմ քվեարկեց:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք դեմ են, որովհետև այն միջամտություն է մարդու անձնական կյանքի, հարգանքի իրավունքին, իսկ այդ միջամտությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ, ավելին` այն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում:

Օրինագծի քվեարկության կապակցությամբ «Ծառուկյան» խմբակությունը ոչինչ չասաց:

Ընդ որում` «Ծառուկյան» խմբակցությունը գրեթե ամբողջությամբ ներկա էր քվեարկության ժամանակ, բացի Գագիկ Ծառուկյանից:

Փաստաթուղթն ընդունվեց ձայների 61 կողմ, 37 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, Նապոլեոն Ազիզյանը կրկին միակ էր խմբակցությունից, որ կողմ էր քվեարկել, բայց այն ժամանակ նա պատճառաբանեց, թե պարզապես «մատն է կպել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս