««Սասնա ծռերը» հրաժարվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից». Նիկոլ Փաշինյան
«2017 թ. ապրիլին ՀՀ քաղաքացիները կարող էին չկռահել, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին հավակնելու է` ի հեճուկս իր հայտարարության»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հիմա այդ իմաստով իրավիճակը փոխվել է:
Հարցին` արդյոք կա՞ պոտենցիալ, որ հասարակությունը դուրս կգա դրա դեմ բողոքի, Ն.Փաշինյանը պատասանեց. «Դա հարցերի հարցն է»:
Ըստ նրա` ապրիլի 9-31-ը ՀՀ նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը, կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, իսկ Սերժ Սարգսյանը լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած, այսինքն` լինելու է միայն ՀՀԿ ղեկավար.
«Եթե պատկերացնենք, որ այս շրջանում հարյուրհազարավոր քաղաքացիներ պայքարում են ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարատադրության, և գործող նախագահի դիրքորոշումը շատ կարևոր կարող է լինել: Այս հարցի վրա հրավիրել ենք Արմեն Սարգսյանի ուշադրությունը»:
Ն.Փաշինյանը նշեց, որ ինքն անձամբ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը միշտ ունի, և Խորենացու փողոցում այդ հարցի լուծման ձևն արտահայտել է` ՀՀ քաղաքացիների կամարտահայտման միջոցով:
Ն.Փաշինյանն իրեն համարում է այդ կամքի իրականացնող, սակայն, նրա խոսքով՝ ««Սասնա ծռերը» հրաժարվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Ցանկացած պահի, եթե հնարավոր կլինի նման ևս մեկ հարցում կազմակերպել, մենք կմտածենք դրա մասին»: