«Նաև մասոն, այլմոլորակային, թեմպլիեր, չգիտեմ` ինչ ուզեք». Արմեն Սարգսյանը իր անվան շուրջ շրջանառվող լուրերի մասին

«Իմ կարծիքով` եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իր համար ընդունելի՞ է, որ ՀՀ 4-րդ նախագահը այլևս չի նստելու նախագահի նստավայրում:

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում իր` ԿԳԲ գործակալ լինելու մասին, Ա.Սարգսյանը հակադարձեց. «Նաև մասոն, այլմոլորակային, թեմպլիեր, չգիտեմ` ինչ ուզեք»:

Տեսանյութեր

Լրահոս