Հալեպում մարտերը վերսկսվել են

Սիրիայի Հալեպ քաղաքի Սալահադդին թաղամասում վերսկսվել են մարտերը: Ընդդիմության ակտիվիստները հաղորդում են, որ կառավարական ուժերը սկսել են հարվածեր հասցնել իրենց դիրքերին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ակտիվիստների պնդմամբ՝ կառավարական ուժերը կիրառում են ուղղաթիռներ: Սիրիայի իշխանությունները, սակայն, հերքում են, որ Սալահադդինը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ:
Երեկ հաղորդվում էր, որ սիրիական բանակի ուժերը Հալեպում կարողացել են կործանիչ հարված հասցնել ապստամբներին: Սիրիայի պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սալահադդին թաղամասում մեծ թվով ընդդիմադիրներ են սպանվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031