Բաժիններ՝

Samsung-ը կներկայացնի Galaxy Note սմարթֆոնի նոր տարբերակը

Samsung ընկերությունը օգոստոսի 29-ին պատրաստվում է ներկայացնել Galaxy Note սմարթֆոնի նոր տարբերակը: Նոր սարքի մասին մանրամասներ ընկերությունը դեռևս չի հաղորդում, սակայն ըստ որոշ աղբյուրների ընկերության նոր արտադրատեսակի էկրանը կլինի 5,5 դյույմ, որն ավելին է առաջին  Galaxy Note-ից 0.2 դյույմով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Նախատեսվում է, որ Samsung-ի նորամուծությունը կգովազդվի սեպտեմբերի  12-ից 2 շաբաթ առաջ: Այսինքն՝ այն նույն օրը երբ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Apple-ը պատրաստվում է ներկայացնել իր նոր iPhone-ը:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ HTC ընկերությունը պատրաստվում է արտադրել նոր սարք, որը ըստ մասնագետների, կլինի Samsung Galaxy Note-ի մրցակիցը:  HTC-ի նոր արտադրանքը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: HTC-ի նոր արտադրանքը կառանձնանա մեծ էկրանով: Անկյունագիծը կլինի 5 դյույմ:  Տեխնիկական այլ մանրամասներ ընկերությունը չի հաղորդում: Նշենք, որ Galaxy Note-ը մեծ էկրանի շնորհիվ համարվում է «միջանկյալ» սարք սմարթֆոնի և պլանշետի միջև: Galaxy Note-ի առաջին տարբերակը գովազդվել է 2011-ի սեպտեմբերի 1-ին: Հետաքրքրական է, որ Samsung Galaxy Note-ի թողարկումից հետո մի քանի այլ արտադրողներ ևս թողարկել են «միջանկյալ» սարքեր, օրինակ՝ LG-ն 2012-ի մայիսին արտադրել է Optimus Vu սմարթֆոնը` 5 դյույմ անկյունագծով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս