Գավառ-Սեւան ճանապարհին վթարի հետևանքով 4 վիրավոր կա
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (Հայրավանք գյուղի հատվածում) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի Տ 2951 («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ` 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան ) եւ «ՈՒԱԶ-452» մակնիշի 671 ՍՏ 31 պետհամարանիշերի («Գավառի հացի գործարան» ՓԲԸ, վարորդ` 1955 թ. ծնված Վանիկ Սարոյան) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գավառ քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Վ. Սարոյանը, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1973թ. ծնված Գեղամ Հայրապետյանը, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1993 թ. ծնված Տաթեւիկ Սարգսյանը , 1992 թ. ծնված Թամարա Բոստանչյանը եւ 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Պարոնյանին, ով հոսպիտալացվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: