Էրդողանը սեպտեմբերին կայցելի Բաքու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Նախնական տվյալներով` այցը տեղի կունենա սեպտեմբերի 11-12-ին:

Այցի նպատակը Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական  համագործակցության խորհրդի նիստի հերթական մասնակցությունն է: Այժմ նախապատրաստվում են  համապատասխան  փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

2010 թ-ի օգոստոսի 16-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի  նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ օգնության շուրջ  դիվանագիտական  համագործակցության համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031