Վրաստանի մեծ մասը, նաև՝ Թբիլիսին, հոսանքազրկվել են

Վթարի պատճառով առանց էլեկտրամատակարարման է մնացել Վրաստանի գրեթե ամբողջ տարածքը, հայտնում է Interfax-ը:

Վրաստանի համարյա բոլոր շրջանները, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսին, առանց հոսանքի են մնացել երկրի էլեկտրահամակարգում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի պատճառով:

«Պատճառները պարզվում են». հայտնել են «Վրաստանի պետական էներգահամակարգից»:

Հուլիսի 21-ին Վրաստանում ևս զանգվածային հոսանքազրկում է գրանցվել, չի աշխատել անգամ Թբիլիսիի մետրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031