Բաժիններ՝

Samsung-ը կգնի հին հեռախոսները

Samsung ընկերությունը հայտարարել է, որ հին հեռախոսները կգնի ավելի էժան գներով: Այս մասին գրում է  technewsdaily-ին: Samsung Upgrade անունը ստացած նախագծի ծրագիրը հրապարակված է ընկերության Facebook-յան էջում: Էջում կա նաև հաշվիչ, որը հաշվում է, թե որքան փոխհատուցում կտրվի տվյալ հեռախոսի համար: Samsung-ը  հին հեռախոսների համար պատրաստ է վճարել առավելագույնը 300 դոլար:
Իրենց հին հեռախոսները վաճառելու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնել ընկերության նոր` Galaxy SII եւ Galaxy S III, Galaxy Note սմարթֆոնները: Նոր սմարթֆոնը գնելուց հետո հին հեռախոսը ընկերություն պետք  է ուղարկել 30 օրվա ընթացքում: Առայժմ ակցիան գործում է  միայն ԱՄՆ տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս