Խոշոր կողոպուտ՝ Մոսկվայի կենտրոնում

Այսօր խոշոր կողոպուտ է կատարվել Մոսկվայի կենտրոնում: Տեղի ժամանակով 13:50-ին ոստիկանությանը տեղեկացրել են, որ Զեմլյանոյ Վալ կոչվող փողոցում երկու անհայտ անձինք հարձակվել են տարադրամի փոխանակման կետից դուրս եկած ու մեքենան նստել փորձող մարդու վրա ջարդել մեքենայի ապակին ու սպառնալով ատրճանակով ավտոմեքենայի սրահից տարել փողերով լի պայուսակը: Այս մասին հաղորդում է ռուսական Vesti-ն:

Ըստ տուժածի՝ պայուսակում եղել է 9 միլիոն ռուբլի: Հայտնի է միայն, որ հարձակվողները դեպքի վայրից փախել են Volkswagen Touareg ավտոմեքենայով: Ներկայումս ողջ քաղաքում շուրջկալներ են կազմակերպվում՝ հանցագործներին հայտնաբերելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031