
Հունաստանում մարդկանց տեղահանում են անտառային հրդեհներից փրկելու համար

Հունաստանի հյուսիսային հատվածում սկսված հրդեհները հասել են մինչև Աֆոն լեռ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Թերակղզու մի քանի տներ վնասվել են: Դեռևս հայտնի չէ՝ հասե՞լ է կրակը մենաստաններին, թե՞ ոչ:
Օգոստոսի 9-ի առավոտյան առողջարանային Ուրանոպոլիս քաղաքից տարեցների են տարհանել: Հենց այս քաղաքից են, որպես կանոն, ուխտավորներն ուղևորվում Աֆոն լեռ:
Բացի երկրի հյուսիսից` անտառային հրդեհները հասել են նաև Էգեյան ծովի կղզիներ: Զբոսաշրջիկներին խնդրել են սպասել ծովափին` մինչև կրակը մարի:
Հրդեհները ավելի քան 2700 հա անտառներ են ոչնչացրել, տուժել է 6 մարդ:
Վերջին տարիների ամենախոշոր հրդեհը, որ ներառել էր 250 հազար հա տարածք, բռնկվել էր 2007 թվականին՝ կրկին Հունաստանում: Զոհվել էր 77 մարդ: