Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորն ու բախվել ժայռին

Երեկ` օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23.30-ի սահմաններում Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի մոտ ձորն է ընկել մի ավտոմեքենա:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարար վարչության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ամասիայի հրշեջներն ու ՃՈ աշխատակիցները Ոստիկանության Ամասիայի բաժնի աշխատակիցների և քաղաքացիների հետ ձորն ընկած, մոտ 50 մետր գլորված և մինչև գետը ժայռին բախված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մի կնոջ դի և 4 վիրավորների: Վիրավորները տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031