
Իրանն իր զինված ուժերը մարտական բարձր պատրաստության աստիճանի է բերել

Իրանական բանակը բերվել է մարտական բարձր պատրաստվածության: Իրանական Fars News լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը պատրաստ է իր դեմ յուրաքանչյուր սադրանքի և էսկալացիայի, որոնց դեմ Իրանը ուժ կկիրառի և կնետի իր ողջ հզորությունը, ինչը շատ ավելի ուժեղ կլինի, քան այդպես կարծում են մի շարք երկրներ:
Իրանում որոշվել է անհապաղ անցում կատարել ռազմական բարձր պատրաստվածության ռեժիմի, երբ Իսրայելում սկսեցին բավականաչափ հաճախ խոսել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին:
Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են, որ այդ հարվածը կատարվի առաջիկա աշնանը՝ նախքան ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Սակայն Իսրայելի բանակի ու հատուկ ծառայությունների հրամանատարությունը չի աջակցում այդ գաղափարին: