
Ամերիկյան ռազմանավը Որմզդի նեղուցում բախվել է հեղուկանավի

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Պորտեր» էսկադրային ականակիրն Իրանի ափերի մոտ՝ Որմզդի նեղուցում, բախվել է ճապոնական «Օտովասան» նավթային լցանավի հետ: Այս մասին, ըստ Reuters-ի, հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 01.00-ին: Բախման հետևանքով ոչ ոք չի տուժել: Վթարի պատճառները դեռ անհայտ են: Անհայտ է մնում նաև այն, թե բախման հետևանքով ինչպիսի վնասվածքներ են ստացել ամերիկյան էսկադրային ականակիրն ու Պանամայի դրոշով երթևեկող լցանավը: Հայտնի չէ նաև, թե բախման ժամանակ լցանավը նավթով լի՞ է եղել, թե՞ ոչ: