Նոր երկրաշարժ Իրանում

Իրանի Վարզաղան քաղաքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկացնում է իրանական İRİBnews-ը:
Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնից տեղեկացրել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:26-ին:
Նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր շուրջ 300, վիրավորվել էին հազարավոր մարդիկ:

Աղետից տուժել էր մոտ 110 բնակավայր, 6-ը՝ ամբողջությամբ ավերվել էին: Աղետի գոտում էլէկտրականություն չկա, հետևանքների վերացման համար մի քանի ամիս կպահանջվի:

Տեսանյութեր

Լրահոս